Կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիքներ՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ
Հասարակություն
Նախախորհրդարանն այսօր Երևանի Ազատության հրապարակում հրավիրել էր՝ Հայաստանում նորգաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզի քննարկմանը:
Գնդապետ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Նախախորհրդարանի անդամների նկատմամբ սկսվել են հետապնդումներ:
«Երբ մենք հայտարարեցինք հանրահավաքների շարք սկսելու մասին, դրանից հետո ավելացել են ճնշումները և սպառնալիքները Նախախորհրդարանի անդամների հասցեին: Կտրուկ ավելացել են Նախախորհրդարանի անդամների հեռախոսազանգերի գաղտնալսումները, տեսագրումներն ու մարդկանց հետևելը, անգամ աշխատանքի վայրում մարդկանց սպառնում են: Սովորական են դարձել և հնչում են կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիքներ: Նման սպառնալիք է ուղղվել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Վերջինիս խոսքով՝ ի հեճուկս ճնշումների և սպառնալիքների, ոչ ոք չի կարող իրենց հետ պահել իրենց իսկ որոշումից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան