ՀՔԾ պետը տարակուսանքի մեջ է ընկել
Հայկական Մամուլ
Դատախազական համակարգում պատմում են, որ, ստանալով ազատման հրամանը, ՀՔԾ պետ Միրզոյանը տարակուսանքի մեջ է ընկել եւ մի քանի անգամ ընթերցել այն՝ չհավատալով սեփական աչքերին, այնքան անսպասելի է եղել իրեն հեռացնելու մասին որոշումը: Ճիշտ է, որպես Միրզոյանի հեռացման բուն պատճառ, նաեւ նշվում է նրա առնչությունը ոստիկանական համակարգում խորհրդավոր ֆինանսական բուրգին, բայց նախ, սա զուտ տեսական դատողություն է, երկրորդն էլ, ո՞ր իրավապահ համակարգում ֆինանսական «բուրգեր» չկան: Հատուկ քննչականը, ոչ ֆորմալ առումով, Աղվան Հովսեփյանի ազդեցության եւ կուրացիայի տակէր, եւ Միրզոյանի ազատումն ընկալվեց որպես քայլ ընդդեմ գլխավորի: Խոսակցությունները վերջինիս մոտալուտ պաշտոնանկության վերաբերյալ ակտիվացան: Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունը դուրս բերելով «գլխավորի տակից», նոր պետը՝ Վահրամ Շահինյանը, հնարավորություն ստացավ ուսումնասիրելու դատախազությունից ՀՔԾ ձգվող բոլոր անտեսանելի թելերն ու կապերը եւ հարուստ նյութ հավաքելու գլխավոր դատախազի «կուրացիայի» վերաբերյալ: Ի սկզբանե, Վահրամ Շահինյանն ընկալվեց որպես նախագահականի մարդ:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հունիսի մեկի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը