Երեւանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել. Էդ բոլորը լավ ապրելուց ա. մարզպետի վերլուծությունը
Հայկական Մամուլ
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը վերջերս շրջանառվեց հավանական պաշտոնանկությունների ցանկում: Նա մասնակցում էր մայիսի 28-ին Ապարանում կազմակերպված տոնախմբությանը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից չէր հեռանում:
Մարզում հայտնի է նրա վաղեմի հակամարտությունը Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ, հիմա էլ, ասում են, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ ջրերը մի առվով չեն հոսում, եւ նա, ըստ լուրերի, փորձում է Աշտարակի ավագանու միջոցով լուծել քաղաքապետի հարցերը:
Ապարանյան տոնախմբության ժամանակ նրանից հետաքրքրվեցինք իր պաշտոնանկության մասին: «Ես չգիտեմ՝ իմ անունը կա, թե չկա, այդ մասին որոշում է ՀՀ նախագահն ու կուսակցությունը, ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի»,- ասաց մարզպետը: Իսկ իր կարծիքով, ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը մարզում եւ, մասնավորապես, երկրում, արտագաղթ, չքավորություն կա՞:
Սահակյանը, պարզվեց, տեղյակ չէ այս ամենից: «Ի՞նչ ա եղել՝ ժողովուրդը լավ էլ ապրում ա, բենզինն ընդամենը 10 հազար դրամ ա, որ ռեստորանի մոտ ուզում ես մեքենադ կանգնացնես՝ տեղ չկա: Երեւանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել, որ ասելու չի: Էդ բոլորը լավ ապրելուց ա»,- սոցիալական վիճակի իր վերլուծությունն արեց մարզպետը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը