Հայաստանն իր ոսկին մի տասը տարի առաջ վաճառեց
Հայկական Մամուլ
Ներկայումս ոսկու արդյունահանման ծավալներով աշխարհում առաջին տեղում Չինաստանն է։ Այս երկիրն իր պահուստները դիվերսիֆիկացնում է՝ համալրում է ոսկով։ Ու ոչ միայն արդյունահանում է (տարեկան շուրջ 400 տոննա), այլեւ կատարում է ոսկու գնումներ։
Տնտեսագետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքով, ներկայում ոսկու որոշակի պաշարներ ունենալը համարվում է երկրի ֆինանսական համակարգի կայունացման եւ հուսալիության երաշխիք։
«Դժբախտաբար, Հայաստանն իր ոսկին սրանից մի տասը տարի առաջ վաճառեց։ Դա որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Հիմա ստիպված ենք լինելու նորից ոսկի գնել վաճառվածից 3-4 անգամ ավելի թանկ»,-համոզված է Բագրատյանը։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հունիսի մեկի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը