Իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները 2013թ. պետական բյուջեի հավաքագրման հարցում լուրջ խնդրի առաջ են կանգնել. նրանք պարզապես չեն կարող հավաքագրումներ անել: Ու հիմա ՊԵԿ-ը խնդիրը փորձում է լուծել ուժային մեթոդներով: «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ է ստացել մանր ձեռնարկատերերից այն մասին, որ այս օրերին ՊԵԿ աշխատակիցները պարտադրում են գոնե աշխատակիցների աշխատավարձերը փաստաթղթերով բարձրացնել:
«Խանութումս ընդամենը 5 աշխատող ունեմ, որոնց վճարում եմ 60-70 հազար դրամ, բայց հիմա հարկայինի տեսուչները եկել ստիպում են, որ աշխատողներիս վճարեմ 100 հազար դրամից ոչ պակաս»,-ասաց «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին: Ըստ նրա՝ 100 հազար դրամ աշխատավարձ վճարելու դեպքում ինքը պետք է պետական բյուջե հարկ վճարի այդ գումարի 24,4 տոկոսը, այսինքն' 24 հազար 400 դրամ' նախկին 14 հազար 640 դրամի փոխարեն:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը