Լրջագույն բացթողումները՝ ՀՔԾ-ում
Հայկական Մամուլ
Եթե նախորդ օրերին 2012թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները խորհրդարանում ընթանում էին կիսադատարկ դահլիճում, ապա երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն արձանագրեց, որ քննարկմանը ներկա էին Գագիկ Մինասյանն ու Հովհաննես Մարգարյանը, որոնք վարում էին նիստը, եւ Խոսրով Հարությունյանը, որն էլ հավանաբար ամոթից չէր հեռանում, քանի որ միակ պատգամավորն էր: Իսկ ԱԺ-ում այդ պահին քննարկվում էին պետաիրավական ոլորտին, մասնավորապես ՀՔԾ-ին տրամադրված գումարների ծախսերը:
Հիշեցնենք, որ օրերս ՀՔԾ պետի պաշտոնից ազատվեց Անդրանիկ Միրզոյանը, ընդ որում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նրանից դժգոհ է: Ու երեկ ո՛չ իշխանական, ո՛չ էլ անգամ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին հանձնաժողովի նիստին: Մինչդեռ հարմար առիթ էր, որպեսզի պետական բյուջեի կատարողականի շրջանակներում փորձեին հասկանալ ՀՔԾ նախկին պետի պաշտոնանկության պատճառներն ու ընդհանրապես այդ ոլորտում առկա լրջագույն բացթողումները:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը