Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին. կա տասնյակից ավել վիրավոր. դեպքի վայրում է նաև Արմեն Երիցյանը
Արտակարգ Պատահար
Հունիսի 1-ին` ժամը 08.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Ա. Վարդանյանը և ՕԿՎ պետ փ/ծ գ-տ Ա.Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը բախվել են «ВАЗ 21101» մակնիշի, 24 ՏՏ 112 համարանիշի և «Mercedes sprinter» մակնիշի՝ С 678 хк-34 համարանիշի ավտոմեքենաները:
«Sprinter» գազելը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Մեկ տասնյակից ավելի վիրավորներ՝ քաղաքացիների, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի, ոստիկանության Կոտայքի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, Աբովյանի բժշկական կենտրոնի 10-ից ավելի շտապ օգնության մեքենաների հետ մեկտեղ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ:
Մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիների և փրկարարների անձնական ավտոմեքենաներով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան