Ընդդիմությունը փլատակների մե՞ջ է
Հայկական Մամուլ
«ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն օրեր առաջ հայտարարել էր. «Եթե ընդդիմությունն անգամ փլատակների մեջ է, ես մտահոգված եմ նաև իշխանության վիճակով, որովհետև հավասարապես թույլ է նաև իշխող կուսակցությունը այլապես վարչական ռեսուրսներն իր վրա չէր քաշի»:
«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մեկնաբանելով Ս. Սաֆարյանի տեսակետը, ասել է. «Ստյոպա Սաֆարյանն էլ ընդդիմության մեջ է, եթե փլատակների մեջ է՝ թող դուրս գա դրանցից»: Նաև հավելել է. «Հիմա եթե համարում են, որ ընդդիմությունը փլատակների մեջ է, ապա պետք է իրենց հարց տան, թե ինչո՞ւ այն միակ հնարավորությունը միասնական ընդդիմադիր ճակատով հանդես գալը, որն այս պայմաններում պետք է օգտագործվեր, չօգտագործվեց»:
Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ ասել է. «Ես գնահատում եմ դա որպես ինքնաքննադատություն, ու երևի նկատի ունի իրենց վիճակը»:
Մանրամասները՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը