ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգում փոթորկից զոհվել է առնվազն 5 մարդ (տեսանյութ)
ԱՄՆ
Ուրբաթ օրը ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգում մոլեգնած փոթորկին զոհ է գնացել նախնական տվյալներով 6 մարդ: Զոհվածներն այդ պահին գտնվում էին մեքենաների մեջ: Նրանց թվում է 1 կին իր երեխայի հետ:
Ինչպես հայտնում է նահանգի ոստիկանությունը, առաջին հարվածը վրա է հասել Էլ Ռինո քաղաքի վրա, որից հետո շարժվել է դեպի նահանգի մայրաքաղաք`Օքլահոմա-սիթի, ինչպես նաև Մուստանգ և Մուր քաղաքներ:
Փոթորիկը ուղեկցվում է հորդառատ անձրևներով: Քամու արագությունը հասնում է վայրկյանում 40 մետրի: Տարերքը ավերել է տասնյակ տներ և մեքենաներ: 40 հազար տուն այս պահին հոսանքազրկված է. գրում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)