Հրայր Թովմասյանը չարաշահո՞ւմ է պաշտոնական դիրքը
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀ վարչական դատարանը բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյւսնի՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը: Նախարարը պահանջել էր պաշտոնից ազատել նոտարին:
Մեկնաբանելով դատարանի վճիռը, Ա.Սելքոնյանը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Հ. Թովմասյանին խորհուրդ եմ տալիս նախ՝ ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը: Իմ դեմ նա հայցադիմում է ներկայացրել արդեն իսկ օրենքի խախտմամբ. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն, նա պարտավոր էր հայցադիմում ներկայացնելուց առաջ ինձանից գրավոր բացատրություն պահանջել, սակայն դա չի արել:
Երկրորդ, ըստ նույն օրենքի, նոտարին աշխատանքից ազատելու հիմք պետք է հանդիսանար նոտարի կողմից մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու փաստը: Այնինչ, իմ ստացած նախազգուշացումներն օրենքի խախտման համար չեն տրվել: Ինձ աշխատանքից ազատելը նրա համար սկզբունքային հարց էր, որովհետև տարբեր շրջապատներում նա բազմիցս խոստովանել է, որ իմ նկատմամբ անձնական թշնամանք ունի: Եվ դա արտահայտեց պաշտոնական դիրքը չարաշահելով»:
Մանրամասները՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը