Մոուրինյուն հրաժեշտ տվեց «Ռեալի» երկրպագուներին. «Hala Madrid»
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժեշտ տվեց ակումբի երկրպագուներին. տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
«Հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր կապված են «Ռեալի» հետ: Ես հարգում եմ բազմաթիվ երկրպագուների աջակցությունը և գնահատում եմ շատերի քննադատությունը: Եվս մեկ անգամ բոլորին երջանկություն և առողջություն եմ մաղթում: Hala Madrid,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Մոուրինյուի գլխավորությամբ «Ռեալը» երեք տարիների ընթացքում նվաճեց Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը, նվաճեց գավաթը և Սուպերգավաթը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում