ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում հրդեհից զոհվել է 4 հրշեջ ծառայող
ԱՄՆ
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 4 հրշեջ. գրում է Click2Houston.com-ը:
Եվս 5 հրշեջ տուժել է կրակը մարելու ընթացքում և հոսպիտալացվել:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ անհետ կորած է համարվում փրկարար ծառայության 3 աշխատակից:
Հրդեհը բռնկվել էր Southwest Inn հյուրանոցի սպորտբարում: Հյուրանոցի այցելուների վիրավոր լինելու մասին որևէ տեղեկություն չկա:
Հրդեհի պատճառները պարզվում են:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)