«Ռեալը» Սուարեսի և Բեյլի համար պատրաստ է վճարել 120 մլն-ից ավել
Սպորտ
Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր թիմի կազմը ուժեղացնել «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» ֆուտբոլիստներով:
Անգլիական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Գարեթ Բեյլը և Լուիս Սուարեսը նախնական համաձայնության են եկել մադրիդյան թիմի հետ: Միակ խնդիրը ֆուտբոլիստների տրանսֆերային գումարն է: «Տոտենհեմը» համաձայն է Բեյլի համար 60 մլն եվրո ստանալ, սակայն «Ռեալը» պաշտոնական առաջարկ դեռ չի արել, իսկ Սուարեսի համար պատրաստ է վճարել 40 մլն եվրո և փոխարենը տալ Խոսե Կալյեխոնին: Ոչ պաշտոնական տվյալներով «Լիվերպուլի» խաղացողը Մադրիդի կտեղափոխվի միայն 60 մլն-ի դեպքում:
Անգլիական մեկ այլ պարբերականի՝ The Sun-ի տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան թիմը Բեյլի համար առաջարկում է 80 մլն եվրո և տարեկան 170 հազար ֆունտ աշխատավարձ:
Նշենք, որ 33 խաղում Բեյլը դարձել է 21 գոլի հեղինակ, Սուարեսը՝ 23:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում