«Բարսելոնան» պետք է ուժեղացնի պաշտպանությունը. Վիլանովա
Սպորտ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է թիմի ֆուտբոլիստների մասին:
«Աբիդալի հետ պայմանագիրը չերկարաձգելու համար ես ինձ սարսափելի եմ զգում: Հասկանում ենք, որ չեն գտնի ձախ ոտքով խաղացող նման կենտրոնական պաշտպանի: Հուսով եմ, որ նա մեծ ակումբ կտեղափոխվի և կապացուցի, որ դեռևս կարող է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Մենք պետք է ուժեղացնենք պաշտպանությունը: Հուսով ենք, որ Պույոլը կապաքինվի և կկարողանա մեզ օգնել հաջորդ մրցաշրջանում: Վիլյայի հետ ապագայի մասին դեռ չենք խոսել: Կցանկանայի, որ Ալկանտարան մնա թիմում: Սակայն որոշումը ինքը պետք է կայացնի»,-Վիլանովայի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում