«Ռեալը» ցանկանում է ձեռքբերել «Բարսայի» ֆուտբոլիստին
Սպորտ
«Արքայական ակումբը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծառայություններով:
Ինչպես տեղեկացնում է sports.es-ը, մադրիդյան թիմը և ֆուտբոլիստն արդեն կապ են հաստատել միմյանց հետ:
Ալկանտարայի տրանդսֆերային գինը 90 մլն եվրո է: Սակայն նրան կարող են ձեռքբերել 18 մլն-ի դիմաց: Բանը նրանում է, որ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում կատալոնյան թիմի մասնակցությամբ խաղերի 60%-ին չի մասնակցել:
«Ավելի վաղ կատալոնացիների առաջատար Չավին հայտարարել էր, որ Ալկանտարան «Բարսայի» ներկան է և ապագան:
Ալկանտարայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում