Հենրիկ Մխիթարյանը՝ «Շախտյորի» միակ հեթ-տրիկի հեղինակ
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը հրապարակել է թիմի 2-12/13թթ. մրցաշրջանի վիճակագրական տվյալները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիկ Մխիթարյանը, 29 խաղում հեղինակելով 25 գոլ, դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Հայ ֆուտբոլիստը նաև ամենաշատն է խաղացել՝ 2507 րոպե. նրան հաջորդում է Դարիո Սրնան՝ 2246:
Մխիթարյանը «Շախտյորի» կազմում Ուկրաինայի առաջնությունում միակ ֆուտբոլիստն է, ով այս մրցաշրջանում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Հայ կիսապաշտպանը գերազանցում է նաև դուբլերի քանակով՝ 6 դուբլ, մեկ անգամ դուբլ է ձևակերպել Կուչերը:
Հենրիկը 4 անգամ դարձել է հաղթական գոլի հեղինակ, 2 անգամ կատարել հաղթական գոլի փոխանցում, մեկ անգամ էլ 11 մետրանոց է իրացրել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում