«Շախտյորի» լավագույն ռմբարկուի կոչման հարցում ինձ օգնեցին թիմակիցներս. Արթուր Միրանյան
Սպորտ
Ավարտվեց Ուկրաինայի մինչև 19 տարեկանների առաջնություն: Դոնեցկի «Շախտյորի» հայազգի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը ճանաչվեց ակումբի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
Նշենք, որ Միրանյանը առաջնության ռմբարկուական պայքարում զիջեց միայն մեկ գոլի տարբերությամբ:
Լուրեր.com-ը զրուցեց ֆուտբոլիստի հետ՝ վերջինիս տպավորությունները պարզելու համար։
«Առաջնությունում հեղինակեցի 17 գոլ: Գոլերի հացրում ինձ շատ օգնեցին թիմակիցներս, ինչի համար շնորհակալ եմ նրանց: Մրցաշրջանը ինձ համար հաջող եմ համարում: Սակայն թիմիս համար այն այնքան էլ հաջող չէր, քանի որ Ուկրաինայի առաջնությունում զբաղեցրինք 3-րդ հորիզոնականը: Սա շատ ցավալի է»։
Նշենք, որ առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը Միրանյանը զիջեց Կիևի «Դինամոյի» խաղացող Տիշենկոյին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում