ՀՖՖ հրահանգիչները Շվեդիայից վերադարձան որակավորված
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 27-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկած մարզչական կրթության հերթական սեմինարին Մալթայի, Վրաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի պատվիրակությունների հետ համատեղ մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը: ՀՖՖ-ն Շվեդիա է գործուղել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, «Գանձասար» ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանին, «Ալաշկերտ» ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանին, ՀՖՖ հրահանգիչներ Աշոտ Ավետիսյանին, Աշոտ Բարսեղյանին, Ալբերտ Սաֆարյանին, Սուրեն Չախալյանին, Հայկ Կիրակոսյանին, Մամիկոն Ղարիբջանյանին և Արամ Դանիելյանին: Բացի այն, որ պատվիրակությունների ղեկավարները սեմինարի օրերին հանդես եկան իրենց երկրներում մարզչական կրթության մասին էլեկտրոնային զեկույցներով, ներկայացվեցին նաեւ մարզչական կրթության հիմնական առանձնահատկությունները Շվեդիայում, աշխատանքների կազմակերպումն ակումբներում և մանկապատանեկան ֆուտբոլում: Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում