Զրո ազդեցություն
Քաղաքական
Մայիսի 9-ից «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը սկսեց հանրահավաքների շարք։ Առաջին հանրահավաքը տեղի ունեցավ մայիսի 9-ին՝ Գյումրիում: Հանրահավաք է անցկացվել նաև Ազատության հրապարակում։
Նախագահական ընտրություններից հետո պաշտոնական տվյալների համաձայն երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ընտրությունները համարելով ամբողջովին կեղծված, սկսեց հանրահավաքային պայքարը՝ Ազատության հրապարակ, մարզեր, հացադուլ, և այժմ` դադար։ Ահա այսպես ընթացավ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, Լուրեր.com-ի հետ զրույցում խոսելով «Նախախորհրդարանի» սկսած պայքարի մասին, ասաց, որ ինչպես չի եղել Րաֆֆի Հովհաննիսյանի շարժում, այնպես էլ չկա Նախախորհրդարանի շարժում։
«Նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց ինչ-որ գործընթացներ իրականացնել, որոնք հաջողությունների չհասան:
Հիմա էլ Հայաստանում բազմաթիվ հասարակական-քաղաքական կազմակերպություններից մեկը՝ «Նախախորհրդարան» անունը կրող կազմակերպությունը փորձում է ինչ-որ հանրահավաքներ անել, և կարող ենք ասել, որ հանրահավաքները զրո ազդեցություն են ունենալու քաղաքական կյանքում»,-ասաց Արմեն Բադալյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան