Իսլանդիայի ընտրանին Հայաստան կժամանի հունիսի 4-ին
Սպորտ
Արդեն հայտնել ենք, որ հունիսի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը կընդունի Իսլանդիայի հավաքականին: Իսլանդիայի Մ-21 հավաքականը Երևան կժամանի հունիսի 4-ին և կհանգրվանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում:
Հունիսի 4-ին և 5-ին թիմը կանցկացնի երեք մարզում:
Հունիսի 5-ին, ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում նախատեսված Իսլանդիայի երիտասարդական հավաքականի մարզման առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Մարզումից առաջ ժամը 18:30-ին, ԶԼՄ-ի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Իսլանդիայի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնի հետ:
Հունիսի 6-ին ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա 2015թ Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Իսլանդիա ընտրական հանդիպումը, որի մուտքն ազատ է երկրպագուների համար, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում