Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան Հիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ Դանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել է Հաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել ՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածությունները Գիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակել 10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվի Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել 

«Որ կողմը սեղմում է, այդ կողմին ասում են «այո». չկողմնորոշված քաղաքականություն

Հայաստան

Նախօրեին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր հայ գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը շատ է կարևորում Մաքսային միությանը ինտեգրվելու Հայաստանի ձգտումները. փոխանցում է РИА Новости-ն:

«Հայաստանը ցանկանում է ինտեգրվել Մաքսային միությանը, և մեզ համար դա շատ կարևոր է, անհրաժեշտ է միայն գտնել նման համագործակցության համապատասխան ֆորմատ»,-ասել է Մեդվեդևը:

Սարգսյանը պատասխանել է, որ Երևանի դիրքորոշումը «հստակ է, և ոչ մի կասկած չկա»: «Այժմ անհրաժեշտ է տեխնիկական մակարդակով որոշել, թե ինչ տեմպերով և քայլերով կարելի է առաջ գնալ»:

ՀՀ վարչապետը հավելել է, որ ինքը Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ քննարկել է միությանը ինտեգրվելու հուշագրի հարցը: «Անհրաժեշտ է արագ տեմպով պատրաստել այդ հուշագիրը, համաձայնեցնել նախագահի հետ և ստորագրել»,-ասել է Սարգսյանը:

Լուրեր.com-ը վարչապետի այս հայտարարության մասին զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

«Ես մի քիչ ավելի պրագմատիկ եմ մտածում: Ի՞նչ անել: Ի՞նչ անի Հայաստանը, մտնի՞ Եվրոպա: Դեմ չեմ, շատ լավ է, բայց ո՞վ է մեզ այնտեղ սպասում: Մեզ երբևէ նման առաջարկ եղե՞լ է՝ մտնել Եվրոպա: 

Եթե այո, այդ դեպքում թքած փտած ռուսական մոդելի վրա, կոռումպացված այդ մոդելի վրա, բայց մեզ Եվրոպայում ո՞վ է սպասում: Այսինքն`  մենք, ջուրը չտեսած, բոբիկացել ենք, բայց այդ ջուրը դեռ բասեին չի էլ լցրել:

Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ես կարծում եմ, որ դա դեռ գոյություն էլ չունի, կլինի, չի լինի, դա էլ դեռ հարց է: Կա Մաքսային միություն, որը պետք է հասկանալ, թե ինչ է տալիս Հայաստանին:

Մինուսն այն է, որ մոդելն է վատը՝  կոռումպացված և փտած, բայց դա առանց Մաքսային միություն մտնելու էլ ծաղկում է Հայաստանում, այսինքն` դա նոր չէ որ պետք է մտնի Հայաստան:

Էլի մինուսներ կան, բայց պլյուսները ևս շատ են: Այսօրվա մեր արտագաղթի միակ փկությունը արտադրությունն է, արդյունաբերությունը:

Միշտ հարցրել ենք` եթե արտադրությունը լինի, որտե՞ղ իրացնենք, իսկ ահա Ռուսաստանը շատ մեծ շուկա է, մեր արտադրությունն իրացնելու համար՝ թեկուզ անորակ, թեկուզ ոչ մրցակցային արտադրանքը իրացնելու, որոնք կլինեն նաև շատ ավելի մատչելի»,- ասաց Քոչարյանը:

Վերջինս նշեց նաև, որ այս դեպքում պետք է հասկանալ`  պլյուսներն են շատ, թե` մինուսները մեր այս հոգեբանական և տնտեսական վիճակում, պետք է գոնե հասկանանք` որն է ճիշտը. եթե մտնում ենք Եվրոպա, երբ ենք մտնում, 30 տարի ա՞նց, երբ Հայաստանում բոլորը արտագաղթած կլինեն:

«Մաքսային միությունը կարող է այս պահի դրությամբ ինչ-որ բան կանխել: Այսինքն` պրագմատիկ առումով պլյուսները ավելի շատ են, քան մինուսները»,- ասաց Քոչարյանը:

Լուրեր.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն էլ ասաց, որ մենք պետք է փաստենք այն, թե Հայաստանը կմիանա Մաքսային միությանը, թե` Եվրոպայի ազատ առևտրի ասոցացման համաձայնագրին, որոշելու է ոչ թե հայ հասարակությունը, այլ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բնականաբար, այդ որոշումը կայացնելու է կառավարությունը, բայց որոշումը կայացնելու է կոնկրետ մեկ մարդ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ թե հայ հասարակությունը: 

Մենք կարող ենք ասել, որ Բիշքեքում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական հանդիպմանը և Աստանայում տեղի ունեցած ԵվրԱզԷսի խորհրդի նիստից հետո հայկական լրատվական դաշտում տեսակետներ հնչեցին Սերժ Սարգսյանի չգնալու հետ կապված, թե նա դեմարշ (պետության դիվանագիտական ելույթը՝ ուղղված այլ պետության) է հայտարարել, «ատամներ է ցույց տալիս» Ռուսատանին՝ գազի գինը բարձացնելու հետ կապված: Այդ բոլորը լրատվական PR քարոզչություն էին, ինչը ֆիասկո ապրեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ և վարչապետի  երեկվա արտահայտությամբ: Այսքանով պարզ դարձավ, որ Հայաստանը չի էլ կարող դեմարշ արտահայտել Ռուսաստանին»,- ասաց Բադալյանը:

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ի տարածքում ստեղծված Մաքսային միությանը միանալու համար պայմաններ չեն առաջադրվում, բարեփոխումներ չեն պահանջվում։

Իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը անդամագրվելուն, ապա այս համաձայնագրի ստորագրման դեպքում Բրյուսելը խոստանում է հայաստանցի գործարարների ու Հայաստանում արտադրված ապրանքների առջև բացել իր հսկայական՝ շուրջ կես միլիոն սպառող ունեցող շուկան: Սակայն դրան հասնելու համար Հայաստանի իշխանությունները դեռևս պետք է կատարեն Բրյուսելի պահանջները՝ բարեփոխեն սեփական օրենսդրությունը, ազատեն շուկան մենաշնորհներից, հավասար պայմաններ ապահովեն բոլոր գործարարների համար:

Նշենք նաև, որ դեռ ամիսներ առաջ պաշտոնական Բրյուսելը ևս մեկ անգամ զգուշացրել էր Հայաաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի հետ. դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն:

Լուրեր.com-ի հետ զրույցում Արմեն Բադալյանն ասաց. «Մենք հիշում ենք, որ ժամանակին ռուսական կայքերից մեկին Տիգրան Սարգսյանը հարցազրույց էր տվել, և ասել էր, որ Հայաստանին ավելի գերադասելի էր Եվրոպական ասոցացման պայմանագիրը, քան Մաքսային միությունը:

Վեց ամիս հետո իշխանությունն իր կարծիքը փոխում է, և սա վկայում է այն մասին, որ աշխարհաքաղաքական ցանկացած պահանջների ՀՀ իշխանություններն ասում են «այո»:

Այդ պատճառով է, որ Հայաստանում ընդդիմությանը չի հաջողվում իշխանափոխություն անել, քանի որ չունեն դրսի աջակցություն, իսկ Հայաստանի իշխանություններին դա հաջողվում է, որովհետև կարողանում են անգամ կեղծիքների միջոցով անցկացնել ընտրությունները՝ մնալ իշխանության, որովհետև ունեն դրսի աջակցությունը և դրսից ցանկացած կողմի իրենք ասում են «այո»:

Այս քաղաքականությունը չի կարող երկար շարունակվել, որովհետև մի օր գալու է, որ արդեն ստորագրվելու է համաձայմագիր կամ մաքսային, կամ ազատ առևտրի պայմանագրի հետ կապված, և որ կողմը կստորագրի, մյուս կողմից ՀՀ իշխանությունները հակահարված կստանան:

Հիմնական խնդիրն է, թե ով կկարողանա իր կողմը տանել: Այսօրվա օրով կարող եմ ասել, որ Ռուսաստանին ավելի շատ է հաջողվում քաշել Հայաստանին իր ճիրանները, քան՝ Արևմուտքին, չնայած դա չի նշանակում, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, քանի որ այս հայտարարությունից հետո, հնարավոր է, ինչ-որ արձագանքներ լինեն Արևմուտքից, և հիմա էլ Հայաստանի իշխանությունները ասեն այո, պետք է Հայաստանը միանա ազատ առևտրի պայմանագրին, այսինքն` Հայաստանն արտաքին քաղաքականության կոնցեպցիա չունի, որ կողմը սեղմում է, այդ կողմին ասում է «այո»:

Հիշեցնենք նաև, որ դեռ ամիսներ առաջ «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե իսկ ինչ կլինի, եթե Հայաստանը, այդուամենայնիվ, որոշի անդամակցել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը պատասխանել է. «Այդ դեպքում Եվրամիության հարաբերությունները այդ երկրների հետ կլինեն այնպիսին, ինչպիսին որ Ռուսաստանի հետ են»:

Թեև Եվրամիությունը Ռուսաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, Ռուսաստանը՝ Եվրամիության էներգետիկ կարևոր մատակարարներից մեկը, այդուամենայնիվ, եվրոպական ընտանիքի մի շարք անդամների հետ Կրեմլի հարաբերությունները խիստ լարված են, և չնայած Կրեմլի հորդորներին՝ մինչ օրս Բրյուսելը չի համաձայնում մուտքի առավել պարզեցված պայմաններ ապահովել ռուսաստանցիների համար:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին
Ամենադիտված