Հայ «աստղերը» խորոված արեցին (տեսանյութ)
Հասարակություն
Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվան նվիրված «Օրրան» ՀԿ-ում ավելի քան 150 երեխաների շնորհավորելու էին եկել հայ երգիչ, երգչուհիներն ու դերասանները:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհարարների հետ հայտնի աստղերն ուտեստներ պատրաստեցին երեխաների համար:
«Օրրանի» ղեկավար Արմենուհի Հովհաննիսյանը համարում է, որ միջոցառումը անակնկալ է ՀԿ-ում ընդգրկված՝ սոցիալապես անապահով երեխաների համար:
«Անակնկալը այն է, որ երեխաները ընդունեն շատ մտերիմ բարեկամների... Մարդիկ, որոնք իրենց շատ սիրում են եւ մարդիկ, ովքեր իրենց համար իրենց սիրելի ուտելիքները կպատրաստեն... Մինչեւ ուշ երեկո ես այսօր երեխաների հետ եմ մնալու»,-ասաց Արմենուհի Հովհաննիսյանը:
Տոնակատարությանը ներկա էին երգիչ Արթուր Իսպիրյանը, երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Արմինկան, դերասան-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, Հայաստանի առաջին գեղեցկուհի Գոհար Հարությունյանը եւ «Yes» ամսագրի խմբագիր Անի Քոչարը:
Նրանցից ոմանք տոնակատարությանը եկել էին իրենց փոքրիկների հետ:
«Շատ կցանկանայի, որ փոքրիկները էլ ավելի շատ պաշտպանված լինեն, որովհետեւ իսկապես երեխաները մեր ապագան են, եւ այն ինչ անում ենք այսօր իրենց համար, անում ենք մեր վաղվա օրվա համար: Մեր պետությունը պետք է շատ ավելի ուշադիր լինի, որպեսզի Հայաստանում նորածինները չմահանան, որպեսզի սոված երեխաներ չլինեն, որպեսզի բոլոր կրթօջախները եւ մանկապարտեզները, բոլոր հաստատությունները տան որակյալ կրթություն եւ լավ դաստիարակություն»,-ասում է Անի Քոչարը:
Տոնակատարությանը ներկա բոլոր հյուրերը մինչեւ երեկո մնացին երեխաների հետ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան