Թող աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն. ՀՀ առաջին տիկինը հուզվեց (տեսանյութ)
Այլ
Հայաստանի առաջին տիկին, «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահ Ռիտա Սարգսյանը հունիսի 1-ին արյան հիվանդություններից տառապող երեխաներին հրավիրել էր միասին նշելու երեխաների տոնը: Հիմնադրամն ստեղծվել է 2009-ի դեկտեմբերին եւ իր առաջ նպատակ է դրել օգնելու օնկոլոգիական, հեմատալոգիական եւ այլ ծանր հիվանդություններից տառապող երեխաներին եւ նրանց ընտանիքներին:
Մինչ օրս բավականին բարերարներ աջակցել են հիմնադրամին, որոնց շնորհիվ էլ հնարավոր եղավ մոտ 5 տասնյակ երեխաների բուժումը:
Միայն այս տարվա ընթացքում «Նվիրիր կյանքը» օգնել է 132 երեխայի, նրանց բուժման համար տրամադրվել է 278 մլն 763 հազար դրամ:
Այս երեխաների համար հաճախ են կազմակերպվում նման միջոցառումներ: Այսօրվանը հերթականն էր եւ ներկայացվեց Ռիտա Սարգսյանի հեղինակած «Բարեւ արեւ» երգի տեսահոլովակը: Իրենց ներդրումն են ունեցել ոչ միայն երգիչ-երգչուհիները, այլեւ մտավորականներ, հասարակական գործիչներ:
Ռիտա Սարգսյանն իր խոսքում միայն մեկ շեշտադրում արեց՝ շնորհակալություն: ՀՀ առաջին տիկինը ելույթի ժամանակ հուզվեց եւ ասաց. «Առողջություն եմ մաղթում բոլոր երեխաներին: Պարտադիր չէ, որ նրանք խոսեն տարբեր օտար լեզուներով, պարտադիր չէ բոլորը լինեն գերազանցիկ, կարեւոր չէ, որ տեքստերը սխալներով են գրում, կարեւորը՝ նրանք լինեն ողջ եւ առողջ»: Այս մասին գրում է henaran.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան