Սյունիքի մարզպետը հայտնեց, որ եթե քնած չլիներ, «գլխից 20 հատ շարելու էր»
Արտակարգ Պատահար
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 2 ժամից ավելի է՝ Գորիսի ոստիկանությունում է գտնվում Սյունիքի մարզպետ Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանը:
Նա այս պահին ոստիկանությունում բացատրություն է տալիս այսօր իր տան մոտ հնչած կրակոցների և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի գորիսեցիներ իր հետ զրույցում հայտնել էին, որ իրենք ո՛չ մարզպետի, ո՛չ էլ Բուդաղյանների շրջապատից են ու ասել էին, որ սպանության հիմնական մեղավորը քաղաքապետի նախկին թեկնածուն է և նրա եղբայրը: Որոշ ժամանակ անց ֆոտոլրագրողը պարզել էր, որ այդ անձիք մարզպետի հարազատներն ու ընկերներն էին և նրանց նպատակը հանրության մեջ ապատեղեկատվություն տարածելն էր:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր հետ զրույցում մարզպետը հրաժարվեց կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնել՝ պատճառաբանելով, թե «լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան