«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Կենդանական աշխարհի եւ կանաչ բնութեան մարդասէր պատմիչը՝ Վախթանգ Անանյանը

Գիտություն և Մշակույթ

«Վ. Անանեանի ստեղծածը մի գրականութիւն է, որ հաւասարապէս կարող է հմայել ե՛ւ՛ մեծերին, ե՛ւ՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականաւոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակայ ճանապարհորդութիւն տանելու համար»։

Չեխ գրող Ե. Եդլիչկայի

1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին) ... հայոց հողի գեղեցկագոյն շրջաններէն Դիլիջանի մէջ, լոյս աշխարհ եկաւ Վախթանգ Անանեան անունով շնորհալի մանուկ մը, որ ի վերուստ կոչուած էր եզակի բարձունք մը նուաճելու արդի հայ գրականութեան մէջ։

Որսորդական արկածախնդրութեանց կախարդանքը, կենդանական աշխարհի վայրի, այլեւ անսպառ կենսունակութիւնը եւ հայրենի կանաչ բնութեան ամբողջ գեղեցկութիւնը, իրենց ամենայն պարզութեամբ ու մարդասիրական խոր ընկալումով, տաք ու համով հացի պէս ձեռքէ ձեռք խլուող գրական սնունդի վերածուեցան Վախթանգ Անանեանի գրչին տակ։

Հայոց սերունդներու պատանեկան տարիքի ընթերցանութեան անբաժան ընկերակիցը դարձան իր «Յովազաձորի գերիները», «Սեւանի ափին» եւ «Որսորդական պատուածքներ» շարքի բազմահատոր գործերը, ուր Վախտանգ Անանեան ի մի բերաւ պարզ ու վճիտ հայերէնով, կերպարներու եւ պահերու դիպուկ շնչաւորումով, գեղարուեստական պատումի տաղանդով եւ մարդկային ու բնական աշխարհի պաշտամունքով յագեցած գրական հարստութիւն մը։

Մեծն Պարոյր Սեւակ փաստօրէն կ՛արտայայտէր մեր ժողովուրդին անխառն գնահատանքը՝ օրին հաստատելով, որ «Վ. Անանեանի «Սեւանի ափին» վիպակը մի նոր նուաճում է ինչպէս հեղինակի, այնպէս էլ մեր գրականութեան համար։ ...Նա գրում է հիւթեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզուով։ Նրա լեզուամտածողութիւնը գերազանցապէս հայերէն է, զերծ օտարութիւններից»։

Տարբեր ալ չէր կրնար ըլլալ գրական¬ստեղծագործական ժառանգութիւնը Վ. Անանեանի, որուն կեանքն ու գործը առաջնորդուեցաւ այն փիլիսոփայութեամբ, թէ «այն՝ ինչ մարդը կարող է սովորել ու հասկանալ դժբախտութեան մէկ օրում, չի կարող հասկանալ բարեկեցիկ կեանքի մի քանի տարում»...

Հայ գրականութեան մէջ որսորդական պատմուածքի կախարդական աշխարհը նուաճած մեծանուն գրողը ծնած էր 1905ի Յուլիս 26ին (Նոր Տոմարով՝ Օգոստոս 8ին), Դիլիջանի գաւառի Պողոսքիլիսա (հետագային՝ Շամախեան) գիւղը (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջակայքը)։
Մանկութիւնը անցուց հայրենի գիւղին գիրկը։ Սկզբնական կրթութիւնը ստացաւ տեղւոյն գիւղական դպրոցին մէջ։ 1915ին ընդունուեցաւ Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարենալով վճարել՝ երկու տարի յետոյ դուրս մնաց դպրոցէն։ Ինչպէս Հայկական Հանրագիտարանը կը վկայէ՝ հետագային, գրողը ցաւով պիտի յիշէր՝ «Աւարտուեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից յետոյ իսկական դպրոց այլեւս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնութիւնը, որի գրկում ես մեծացել եմ»։

1926ին տեղափոխուեցաւ Երեւան, ուր աշխատեցաւ «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական Գիւղատնտեսութիւն» (1931¬1935) թերթերու խմբագրութեանց մէջ։ Եղաւ «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ 1941ին, հարիւր¬հազարաւորներու շարքին, Վ. Անանեան իր կարգին զօրակոչուեցաւ բանակ եւ մինչեւ Երկրորդ Աշխարհամարտի աւարտը, մասնակցեցաւ Խորհրդային Միութեան մղած այսպէս կոչուած Մեծ Հայրենականին։ Նախախնամութիւնը զինք ողջ պահեց եւ 1945ին, վերադառնալով պատերազմէն, ան նոր թափով վերսկսաւ ստեղծագործական իր աշխատանքը։

Այդպէ՛ս, տասնամեակներու վրայ երկարած իր անխոնջ աշխատանքով ու բեղմնաւոր գրիչով, Վ. Անանեան արժանաւորապէս դարձաւ հայ գրականութեան մէջ արկածային պատումի գրական սեռին հիմնադիրը՝ ստեղծելով հայ արձակի մնայուն արժեքներ։ Ընթերցող լայն հասարակութեան առջեւ բացաւ կախարդանքներու նոր աշխարհ մը եւ հրաշքներու ամբողջ նոր գանձարան մը, որոնք գերեցին մանուկ թէ տարեց ընթերցողին։ Իր ստեղծագործութիւնները մեծ ճանաչումի եւ լայն ժողովրդականութեան արժանացուցին Վ. Անանեանին։
Իր առաջին ստեղծագործութիւնը՝ «Չոլախ Թաքոն» հրատարակուեցաւ «Պիոներ» ամսագրի էջերուն, 1927ին։ Իսկ առաջին վիպակը («Կրակէ օղակի մէջ») լոյս տեսաւ 1930ին։ 1934ին հրատարակեց «Որս» անունով պատմուածքներու ժողովածուն, որ ամբողջութեամբ նուիրուած էր բնութեան եւ շուտով ընթերցողը փարեցաւ անոր գրչին՝ իբրեւ հայրենի բնաշխարհը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։

Իր մեծարժէք գործերէն համարուող «Սեւանի ափին» վիպակը լոյս տեսաւ 1951ին։ Այդ գործով հեղինակը հաստատագրեց իր մարդասիրական եւ հայրենասիրական շունչը, հայրենի բնաշխարհի գեղեցկութիւնը կեանքով շնչաւորուելու տաղանդը, համոզիչ կերպարներ ստեղծելու արուեստը եւ գրելաձեւի ինքնատպութիւնը։

1947էն 1966 լոյս տեսան Վ. Անանեանի որսորդական պատմուածքներու վեց պրակները։ Այս շարքը նոյնպէս նուիրուած է հայրենի բնաշխարհին՝ սակայն արդէն բնութիւն-մարդ կապի գեղարուեստական իմաստաւորումով։ Անանեան յատուկ շեշտ դրաւ մայրական սիրոյ զգացումին վրայ։ Մանկութենէն մօրը կորսնցուցած ըլլալով՝ Անանեան բնութեան մէջ փնտռեց ու գտաւ մայրական սէրն ու ջերմութիւնը եւ յաճախ փիլիսոփայօրէն խորհրդածեց, որ «մօր սիրտը մէկ է. կþուզէ մարդ լինի, կþուզէ կենդանի»։

Հայկական պատմավէպի մեծանուն վարպետը՝ Սերօ Խանզադեան իրաւացիօրէն նշեց ատենին, թէ «Անանեանը ունի ի՛նչ ասել ամէն մէկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հաւատարիմ լինելով հայ դասական գրականութեան աւանդոյթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզուով, ժողովրդի մասին եւ ժողովրդի համար»։

Իր կեանքի վերջալոյսին Վ. Անանեան լոյս ընծայեց իր «Հին վրանի փոքրիկ բնակիչը» եւ «Ո՞ւր են տանում կածանները» վէպերը, որոնք ինքնակենսագրական բնոյթ ունին եւ պատումներ են՝ նուիրուած հեղինակի մանկութեան ու պատանեկութեան տարիներուն պատահած դէպքերու եւ դրուագներու։

Այս բոլորով՝ Վախթանգ Անանեան դարձաւ հայ գրականութեան ամէնէն ժողովրդական դէմքերէն մէկը։ Իսկ գրական վիճակագրական տուեալներով՝ հայ գրողներու շարքին, իր երկերի թարգմանութեամբ, Անանեան կը գրաւէ առաջին դիրքերը։ Իր երկերը հրատարակուած են ռուսերէնով, անգլերէնով, գերմաներէնով, չինարէնով, ճափոներէնով, չեխերէնով, պուլկարերէնով, պենկալերէնով, հնդկերէնով եւ այլ լեզուներով։ Անանեան փաստօրէն կրցաւ գրաւել նաեւ այլ ազգերու ընթերցողները՝ անոնց հոգիին մէջ եւս հետաքրքրութիւն առաջացնելով բնութեան ու կենդանական աշխարհի նկատմամբ։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց՝ Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված