Սյունիքի մարզպետ. «Լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»
Արտակարգ Պատահար
Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 ժամից ավելի է՝ Գորիսի ոստիկանությունում է գտնվում Սյունիքի մարզպետ Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանը: Նա այս պահին ոստիկանությունում բացատրություն է տալիս այսօր իր տան մոտ հնչած կրակոցների և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
shamshyan.com-ը հայտնում է, որ մի քանի գորիսեցիներ իր հետ զրույցում հայտնել էին, որ իրենք ո՛չ մարզպետի, ո՛չ էլ Բուդաղյանների շրջապատից են ու ասել էին, որ սպանության հիմնական մեղավորը քաղաքապետի նախկին թեկնածուն է և նրա եղբայրը:
Որոշ ժամանակ անց ֆոտոլրագրողը պարզել էր, որ այդ անձիք մարզպետի հարազատներն ու ընկերներն էին և նրանց նպատակը հանրության մեջ ապատեղեկատվություն տարածելն էր: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր հետ զրույցում մարզպետը հրաժարվեց կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնել՝ պատճառաբանելով, թե «լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»: Ֆոտոլրագրողը հայտնում նաև, որ մի խումբ գորիսեցիներ պատմում էին, որ Արտակ Բուդաղյանի հրամանատության տակ եղած զորամասը ճանաչվել է 2012 թվականի լավագույն զորամաս:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան