Երևանում երիտասարդն իր մեքենայով վրաերթի է ենթարկել 2 հոգու
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Վարդան Թադևոսյանը Իսակովի պողոտայում՝ Կիլիկիա բարձրացող ճանապարհի խաչմերուկում, վարելով Opel Vectra մակնիշի 61 MM 001 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել մի կնոջ և նրա անչափահաս աղջկան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում հանձնարաարկանով, վարորդը ենթարկվում է բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, վարորդ Վ. Թադևոսյանը աշխատում է Երևանում գործող շաուրմայի վաճառակետերից մեկում՝ որպես գանձապահ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան