Իշխող վարչախմբի ձգտումը վաղ թե ուշ հանգեցնելու է ճնշման կոշտացմանը
Հայաստան
Տիգրան Սարգսյանի մինսկյան հայտարարությունները վերստին օրակարգային դարձրեցին Եվրասիական կամ, որպես դրա այլընտրանք, Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու հարցը:
Այս համատեքստում վերպետական կառույցներից որևէ մեկում Հայաստանի ներառվելը ներկայացվում է անխուսափելի: Սակայն թե՛ ստեղծվող եվրասիական տնտեսական կառույցը, թե՛ եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագիրը էապես սամանափակելու են Հայաստանի ինքնիշխանությունը:
Մոսկվայի և Բրյուսելի խաչաձև ճնշմանը հնարավոր է դիմակայել միայն հայակենտրոնության դիրքերից: Իսկ բոլորին հաճոյանալու իշխող վարչախմբի ձգտումը վաղ թե ուշ հանգեցնելու է ճնշման կոշտացմանը:
«Հայազն» կուսակցությունը հանդիսանալով ազգային ինքնիշխանության բացարձակության սկզբունքի անվերապահ և հետևողական պաշտպան, ևս մեկ անգամ հաստատում է իր հավաքական պատրաստակամությունը բոլոր հասու միջոցներով պաշտպանել այն ցանկացած հնարավոր ոտնձգությունից:
«Հայազն» Կուսակցության վարչություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից