Ալեգրին մնաց «Միլանում»
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը՝ Մասիմիլիանո Ալեգրին մնում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին։
«Մենք անկեղծ զրույց ենք ունեցել Գալիանիի և Ալեգրիի հետ և վերլուծել ենք անցած մցաշրջանը։ Մարզչի հետ ակումբի հարաբերությունները չեն դադարեցվի»:
«Ռոսոներները» Ալեգրիի գլխավորությամբ 3 տարվա ընթացքում նվաճել են սկուդետոն (2011) և առաջնությունում զբաղեցրել երկրորդ (2012) և երրորդ տեղեր (2013):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեգրին մերժել էր «Ռոմայի» առաջարկը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում