Ժոզե Մոուրինյուն Լոնդոնում է
Սպորտ
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն ժամանել է Լոնդոն. տեղեկացնում է Daily Express-ը:
50-ամյա մարզիչը Լոնդոն է մեկնել Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրից հետո:
Նշենք, որ, ամենայն հավանականությամբ, Մոուրինյուի հաջորդ թիմը կդառնա «Չելսին», որը պորտուգալացին գլխավորել է նաև 2004-07թթ.: Երեք տարվա ընթացքում լոնդոնցիների հետ նվաճել է Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչումը, Գավաթը և Սուպերգավաթը:
«Դեռևս չեմ կարող ասել, որ կաշխատեմ «Չելսիում», քանի որ այժմ նրանց մարզիչը չեմ: Կարծում եմ՝ մինչև շաբաթվա վերջ ամեն ինչ կորոշվի,»-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է As-ը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում