Եվրոպայում հեղեղները շարունակվում են. իրավիճակը գնալով սրվում է
Աշխարհ
Կենտրոնական Եվրոպայում իրավիճակը գնալով բարդանում է սաստիկ ջրհեղեղների պատճառով: Չեխիայում փակում են դպրոցները և տարհանում բնակիչներին: Ավստրիայում կանգ է առել երկաթուղային երթևեկությունը: Այս երկրներում արդեն 3 մարդ է զոհվել:
Գերմանիայում ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին են լծվել զինվորականները: Իսկ օդերևութաբանները կանխատեսում են, որ անձրևները շարունակվելու են:
Նման տարերային հեղեղների պատճառը ձյունառատ գարունն է եղել, որին հաջորդել են մեծ քանակությամբ տեղումները, ինչի պատճառով հողը բավականին հագեցած է խոնավությամբ և ի վիճակի չէ ներծծել թափվող տեղումների մեծ քանակը, որոնք հոսում են գետերը և առուները` դրանք դուրս բերելով իրենց հունից. գրում է Ruvr.ru-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան