Մարիո Գոմեսը նախնական համաձայնության է եկել «Նապոլիի» հետ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ. տեղեկացնում է Bild-ը:
Ֆուտբոլիստի գործակալը՝ Ուլի Ֆերբերը, մի քանի հանդիպում է անցկացրել «Նապոլիի» ղեկավարության հետ և պայմանագրի վերաբերյալ եկել նախնական համաձայնության:
Պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարվա համար: Գործարքի ֆինանսական կողմը չի բարձրաձայնվում: Գոմեսն արդեն հրաժեշտ է տվել թիմակիցներին Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Շտուտգարտի» հետ խաղից հետո (3:2):
Նշենք, որ ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2009-ին «Շտուտգարտից» 35 մլն եվրո տրանսֆերային գումարի դիմաց:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում