Նախագահ Սաակաշվիլիի որդին ճանաչվել է 2013թ. Վրաստանի լավագույն շրջանավարտ
Վրաստան
Վրաստանի նախագահի ավագ որդին`Էդուարդ Սաակաշվիլին, Թբիլիսիի Զալդասթանիշվիլիի անվան ամերիկյան ակադեմիայում պարգևատրվել է որպես 2013թ. լավագույն շրջանավարտ: Նրան շնորհվել է նաև կրթության նախարարության ոսկե մեդալ. գրում է Грузия-Online-ը:
Վրաստանի նախագահի պաշտոնական վեբ-կայքում տեղ գտած տեղեկության համաձայն` նրա որդին ընդունվել է աշխարհի առաջատար համալսարաններից մի քանիսը, որոնց թվում` Յելի և Կոլումբիայի համալսարանները, Դորտմունդի քոլեջը: Էդուարդ Սաակաշվիլին որոշում է կայացրել ուսումը շարունակել Սվարթմորիսի քոլեջում ֆիզիկայի բնագավառում, ինչպես նրան խորհուրդ էր տվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան