Մոուրինյուն հեռանում է, սակայն վերադարձի ճամփան նրա համար փակ չէ. Պերես
Սպորտ
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ շատ է զրուցել Մոուրինյուի հետ: Նախագահի խոսքերով՝ Մոուրինյուն հասկացել է, որ մադրիդյան թիմը տարբերվում է մյուսներից:
«Ես շատ եմ զրուցել Մոուրինյուի հետ: Նրան երկրպագուների հետ կապված շատ բաներ անհասկանալի էին: Օրինակ՝ երկրպագուները կարող էին Մոուրինյուին սուլել, քանի որ համաձայն չէին լինում այն կազմի հետ, որ մարզիչը դաշտ էր դուրս բերում: Սակայն 1 ամիս անց նրանք Ժոզեին գովաբանում էին: Կարծում եմ՝ «Ռեալում» աշխատելու տարիներին Մոուրինյուի ստացած գլխավոր դասը այն էր, որ նա հասկացավ՝ «Արքայական ակումբը» տարբերվում է մյուսներից: Մոուրինյուն, այո, հեռանում է, սակայն վերադարձի չամփան նրա համար փակ չէ»,-Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում