Մալթայի ընտրանին Հայաստան կժամանի հունիսի 5-ին
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք հունիսի 7-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Մալթայի հավաքականին:
Մալթայի ազգային հավաքականը Երևան կժամանի հունիսի 5-ին և կհանգրվանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում:
Հունիսի 5-ին թիմը կանցկացնի մեկ մարզում. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հունիսի 6-ին, ժամը 10:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված Մալթայի ազգային հավաքականի մարզման առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Մարզումից առաջ ժամը 09:30-ին, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլսիների սրահում կկայանա Մալթայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պյետրո Գեդինի նախախաղային մամուլի ասուլիսը:
Հունիսի 7-ին ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Մալթա ընտրական հանդիպումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում