Նեյմարը և Մեսսին կկատարելագործեն միմյանց. Ինյեստա
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ թիմի նոր հարձակվող Նեյմարը կհարմարվի իր խաղին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ինյեստան համոզված է, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը և Լիոնել Մեսսին դաշտում կկարողանան միմյանց հասկանալ:
«Մեծագույն ֆուտբոլիստները միշտ էլ փոխըմբռնման են հասնում: Նեյմարը և Մեսսին կկատարելագործեն միմյանց: Սա թիմային մարզաձև է, և բոլոր ֆուտբոլիստների ջանքերն են նպաստում հաղթանակին; Համոզված եմ, որ Նեյմարը օգտակար կլինի մեր թիմին: Նա յուրօրինակ տաղանդ ունի: Նա երկար ճանապարհ կարող է գնալ, և դրա համար «Բարսելոնան» իդեալական տարբերակ է»,-նշել է Ինյեստան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում