Գատուզոն կգլխավորի «Պալերմոն»
Սպորտ
«Սիոնի» խաղացող-մարզիչ Ջենարո Գատուզոն կխզի պայմանագիրն այդ ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է Gazzetta Dello Sport-ը: Դրանից հետո էլ «Միլանի» նախկին ֆուտբոլիստը կգլխավորի «Պալերմոն»: Նշենք, որ վերջինս լքել է Սերիա A-ն:
Ակնկալվում է, որ 35-ամյա իտալացին մեկ տարվա պայմանագիր կկնքի ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ և կստանա 400 հազար եվրո:
«Ոչինչ հիմա ասել չեմ կարող: Նախ կհանդիպեմ նախագահին, որից հետո էլ որոշում կկայացնեմ: Ամեն դեպքում գիտեմ, որ «Պալերմոյում» մեծ ոգևորություն կա և այդ պատճառով էլ կցանկանայի միանալ իրենց»,-նշել է Գատուզոն։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում