Խաչատուր Քոքոբելյանը հանդիպեց Հայաստանում Լեհաստանի դեսպանին
ԱՐԽԻՎ
Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հանդիպեց Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար կազմի հետ՝ նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանի ներքաղաքական, եվրոինտեգրացիայի և Ասոցացման համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր։ Մասնավորապես խոսվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունների մասին։
Երկուստեք կարևորվեց եվրոպական ստանդարտների լիակատար կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)