Ժոզե Մոուրինյուն՝ պաշտոնապես «Չելսիի» գլխավոր մարզիչ
Սպորտ
Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հետ պայմանագիր կնքելու մասին:
50-ամյա պորտուգալացին լոնդոնյան թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Մոուրինյուի նախկին թիմը Մադրիդի «Ռեալն» էր, որը նա լքեց մրցաշրջանի ավարտին:
Նշենք, որ պորտուգալացին արդեն աշխատել է լոնդոնյան թիմում՝ 2004-2007թթ.: Նրա գլխավորությամբ «արիստոկրատները» նվաճել են Անգլիայի գավաթը, Սուպերգավաթը և առաջնության չեմպիոնի կոչումը


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում