Մուլտաշխարհն ու նրա հեղինակը՝ արձանի վրա (տեսանյութ)
Հայաստան
«Հայկական Վեկտոր» մշակութային հիմնադրամը կոչ է անում մասնակցել մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հուշարձանի ստեղծմանը:
Արձանը կպատրաստվի քանդակագործ Դավիթ Մինասյանի կողմից` մշակված էսքիզի հիման վրա: Այն կլինի ծառի տեսքով, որի վրա պատկերված կլինեն Սահակյանցի մուլտֆիլմերի կերպարները: Արձանն իրենից կներկայացնի նաև յուրօրինակ շատրվան:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում քանդակագործ Դավիթ Մինասյանն ասաց, որ առաջարկը ստացել է «Շարմ Հոլդինգ»-ի կողմից՝ ի դեմս Ռուբեն Ջաղինյանի:
«Առաջարկվել է մտածել Ռուբեն Սահակյանցի և նրա ստեղծած մուլտաշխարհի նվիրված հուշարձանի ստեղծմանի մասին, մենք աշխատել ենք երկար ժամանակ, ունեինք տարբեր մտահղացումներ, վերջապես կանգ ենք առել մի տարբերակի վրա, որն արդեն արժանացել է Քաղաքապետարանի հավանությանը, և շարունակում ենք աշխատել»,-ասաց քանդակագործը, բայց չցանկացավ հավելյալ ինֆորմացիա տալ, քանի որ աշխատանքն ընթացքի մեջ է:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից