Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Լիսկայի ցինիզմը՝ ի հակադրություն Նեմեցի զղջման

Վերլուծական

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարածած հայտարարությունը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ անպատժելիության ու սանձարձակության կենդանի մարմնացում Լիսկան չի էլ գիտակցում, թե ինչ է կատարվել: «Ա լյա Նեմեց Ռուբո» հայտարարության տեքստը՝ ի տարբերություն Հայրապետյանի համար պատրաստված տեքստի, ոչ թե ներողություն է, այլ իշխանի հրովարտակ՝ ավելի քան ինքնավստահ ու զերծ նեմեցական «լալկանությունից»:

«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ… Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու»,- այսպես ավարտվեց «Նեմեց Ռուբոյի»՝ ոչ պակաս սանձարձակ էպոպեան: Ռուբեն Հայրապետյան անունը մեկընդմիշտ կապվեց Վահե Ավետյանի սպանության հետ: Վահեն ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ վերջինն էր լինելու՝ ըստ ամենայնի, բայց Վահեն դարձավ այն միակը, որի սպանությամբ վերջ դրվեց նեմեցական սանձարձակությանը:

Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ զղջաց, բայց չներվեց: Ի տարբերություն սանձարձակության գծով կոլեգայի՝ Սուրիկ Խաչատրյանի հայտարարության մեջ զղջման նշույլ անգամ չկա՝ ընդամենը ձևական «ցավում եմ»՝ ի հաստատումն այն բանի, թե սպանության հետ գործ ունեն սեփական որդին ու թիկնապահը, բայց ո՛չ երբեք՝ հզորագույն և ազնվագույն Սուրիկ Խաչատրյանը, ով ո՛չ թե հանգամանքների բերումով և հարկադրված հրաժարական է ներկայացնում, այլ ինքն է, մեծահոգությունից և ինքնավստահությունից դրդված, գնում նման քայլի, այն էլ՝ ոչ թե հրաժարական է ներկայացնում, այլ ընդամենը «ժամանակավորապես դադարեցնում է լիազորությունները»:

«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ զգուշացում հպատակներին՝ ոչ թե հեռանում եմ, այլ պարզապես ժամանակավորապես գնում եմ հանգստի՝ մինչև նախաքննությունն ավարտվի, որից հետո էլի կվերադառնամ կալվածքիս անխնա շահագործմանը:

Ինչո՞ւ է Լիսկան այս աստիճան ամբարտավան: Ինչո՞վ բացատրել այս աստիճան ինքնավստահությունը:

Ոչ միայն Սյունիքում և ոչ մեկ կամ երկու հոգի տարիներ շարունակ խոսում են այն մասին, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին Սուրիկ Խաչատրյան անձնավորությունն ընդամենը թալանով էր զբաղված: Հենց այդ թալանի շնորհիվ էլ ոստիկանության մշտական «կլիենտ» Լիսկան (խաչատրյանական հանցագործությունների դիապազոնն ավելի քան հարուստ է ու լայնահուն, իսկ շնորհիվ թրքուհու բռնաբարության՝ Լիսկան կարող է հավակնել նաև ինտերնացիոնալ հանցագործի կոչման) հարստացավ և հետևողական ջանքերից հետո սկսեց քայլ առ քայլ բարձրանալ իշխանական աստիճաններով՝ վերջնականապես տոտալ տիրապետություն հաստատելով Սյունիքի մարզում:

Այդ ժամանակ արդեն նախկին հանցագործն ինքը դարձավ հանցագործների ու հանցագործությունների հովանավոր: Նրա շրջապատը՝ հարազատները, թիկնապահները, հասան ու անցան իրենց հովանավորյալին: Տարբեր տարիների հրապարակումների համաձայն, Լիսկայի եղբայրներ Աղալարի, Հոպոպի անունները կապվել են ամենատարբեր հանցագործությունների հետ՝ թմրամոլություն, Գորիսի հանրախանութում աղջկա բռնաբարություն, երիտասարդի սպանություն, ընդ որում՝ հիշյալ սպանության նկարագրությունն ավելի քան հստակ պատկերացում է տալիս Լիսկայի ու նրա շրջապատի վերաբերյալ. երիտասարդին հասցնում են դանակի բազմաթիվ հարվածներ, հետո էլ դանակը մտցնում են հետույքը և «վերև քաշում»…

Սյունյաց մարզպետի հարազատներից ոչ պակաս հռչակավոր կերպար է վերջինիս թիկնապահ Զարզանդը: Լիսկայի «թագավորության» շրջանում դժվար է հայտնաբերել գոնե մի տարի, որի ընթացքում Զարզանդի անունն այս կամ այն հանցագործության հետ կապված չլինի: Վերջին դեպքերից մեկով Լիսկայի «եվնուխը» հերթական անգամ ծեծել էր մեկին, իսկ արդեն հաջորդ օրը, ինչպես և ընդունված է լիսկայահպատակների շրջանում, ծեծվողը ոստիկանությանը տեղեկացրել էր, թե ընդամենն աստիճաններից վայր է գլորվել:

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել և էջեր շարունակ նկարագրել Լիսկայի բանդայի հանցագործություններն ու դրանց պարտակման պատմությունները: Լիսկայի ինքնավստահության առեղծվածը հենց սրանում է: Հենց այս ոդիսականն էր Լիսկայի մոտ ամրապնդել այն միտքը, որ ցանկացած հարց լուծելի է, որ «է՛ս երկիրը» հենց «է՛ն երկիրն» է, որտեղ իր նման հանցագործները կարող են պատերազմի տարիներին բացահայտ թալանով զբաղվել ու հետո «կռված տղա» հռչակվել, երբ իսկական կռված տղերքը կա՛մ մնացին մարտի դաշտում, կա՛մ կիսաքաղց գոյություն են քարշ տալիս: Որ «է՛ս երկիրը» «է՛ն երկիրն» է, որտեղ իր նման հանցագործները կարող են ոչ միայն իր կարգի հանցագործներ «բուծել», այլև թե՛ իր, թե՛ «բուծածների» հանցագործությունները ջրել: Եվ որ «է՛ս երկիրը» «է՛ն երկիրն» է, որտեղ իր նման անգրագետները կարող են անգամ գիտության հետ խաղեր տալ, այն էլ՝ ահագին հաջող խաղեր:

Երկու ամիս առաջ «168 ժամ» թերթին տված հարցազրույցում «չորրորդ դասարանի կրթություն» ունեցող Խաչատրյան Սուրիկն ասել էր, թե դեռ չի պաշտպանել «Սյունիքի անկախության հռչակման գործընթացը 1918–21թթ.» թեկնածուական թեզը: «Առավոտ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այսօր հայտնել է, թե Սուրիկ Խաչատրյանն իրենց մոտ չի պաշտպանել, սակայն, ըստ մեր տեղեկությունների, Լիսկայի պաշտպանությունն արդեն իսկ իրողություն է և Սուրիկ Խաչատրյան անուն-ազգանունն արդեն իսկ գրանցված է ԲՈՀ–ում՝ որպես պատմական գիտությունների թեկնածու:

Ավելին, «Սուրիկ Խաչատրյան պատմական գիտությունների թեկնածու» օպերացիան ոչ թե սոսկ ինքնանպատակ, զուտ հումանիստական, գիտական նպատակներ հետապնդող մի բան էր, այլ հստակ և կշռադատված պլան, որի վերջնական թիրախը Սյունիքի փառապանծ մարզպետին Գորիսի պետական համալսարանի ռեկտորի աթոռին նստեցնելն էր: Շրջահայաց Լիսկան, գիտակցելով մոտալուտ պաշտոնանկության անխուսափելիությունը, արդեն իսկ տարատեսակ պլաններ էր մշակում՝ հերթական փառահեղ հանգրվանը պատրաստելու նպատակով: Մի պլանը վերոշարադրյալն էր՝ ռեկտոր ու գիտության մարդ Լիսկայի տեսլականով, մյուսը, որի մասին արդեն իսկ տեղեկացրել ենք՝ ԱԺ գործուղած պատգամավորի՝ Հայկ Գրիգորյանի մանդատը վայր դնելու միջոցով պատգամավոր դառնալն ու Ազգային ժողով տեղափոխվելը:

Սյունիքի մարզպետի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Լիսկան ո՛չ միայն չի գիտակցում իր վախճանը, այլև ավելին՝ դեռ հույս ունի գծած պլաններից մեկով նորից ռեաբիլիտացիայի ենթարկվել: Հասկանալի է, իհարկե, որ Սուրիկ Խաչատրյանը հիմքեր ուներ իր իմացածի կերպ մտածելու: Բայց անգամ այդ ամենով հանդերձ, Սուրիկ Խաչատրյանը՝ թեկուզ իր «չորրորդ դասարանցու կրթական ցենզով» գոնե այս անգամ, գոնե այս սպանությունից հետո արժեր, որ գոնե մի քիչ ավելի զսպվածություն, մի քիչ ավելի զղջում հանդես բերեր և գոնե նեմեցական կենսափորձից ելնելով՝ հասկանար վերջապես, որ «էս երկիրը» արդեն բոլորովին էլ «էն իր իմացած երկիրը» չի, որ «է՛ս երկրում» անպատժելիներ այլևս չկան ու չեն կարող լինել և որ «է՛ս երկիր» հասկացությունն իսկ խնդիր է դրված պատմություն դարձնել, որպեսզի ոչ ոք այլևս իրեն իրավունք չվերապահի «Հայաստանը», «Հայաստանի Հանրապետությունը» «էս երկիր» կոչել ու իրեն «էս երկրի» տեր ու տնօրեն զգալ…

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության, նրա եղբայր՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին մարմնական ծանր վնասվածք պատճառելու գործով ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին՝ Տիգրան Խաչատրյանը և «վաստակավոր հանցագործ» Զարզանդը: Սուրիկ Խաչատրյանն այս պահի դրությամբ ձերբակալված չէ…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված