«Սա էլ եկեղեցու ռեկետն է»
Հայկական Մամուլ
Թվում է, եկեղեցին պետք է կարիքավորներին, սոցիալապես անապահովներին ձեռք մեկնի, ապաստան տա, աջակցի, բայց մեր եկեղեցին ոչնչով չի տարբերվում ժողովրդին հարստահարող աշխարհիկ իշխանությունից:
Խմբագրություն դիմած քաղաքացին «Այրարատ» կինոթատրոնի դիմացի մայթին, եկեղեցու աստիճանների մոտ, տարիներ շարունակ առեւտրով է ընտանիքը պահում: Այստեղ ամեն ինչ կա, ծաղիկ ծախողներից մինչեւ շահումով խաղեր, բջջայինների լիցքավորման քարտերից մինչեւ զովացուցիչ ջրեր:
Երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցինսկսեց գործել, այստեղ սկսեցին տերուտնօրինություն անել հոգեւորականները: Մեզ այցելած անձը պատմեց, որ եկեղեցու հոգեւոր հովվի վարորդը կամ օգնականն է հիմա «տարածքը նայում», Գեւորգ անունով: Նա պարտաճանաչ այցելում է առեւտրականներին եւ գանձում իր «հասանելիքը»:
Բացատրությունն այն է, որ սա եկեղեցու տարածքն է, եւ այստեղ առեւտուր անողները կամ պետք է մուծվեն, կամ հեռանան: Վճարման գնացուցակը տարբեր է, կախված զբաղեցրած մետրերից, առեւտրի տեսակից եւ տարվա ժամանակից: Ասենք, տոնօրերին ծաղիկ կամ մոմ վաճառողների «հարկը» բարձրանում է, ենթադրում են, որ եկամուտն այդ օրերին ավելի է, քան սովորական օրերին: Այնպես որ, գումարը կազմում է յուրաքանչյուրից 500-5000 դրամ:
Երբեմն Գեւորգիհետ շրջագայության է դուրս գալիս նաեւ հովիվը, որ առեւտրականները տեսնեն, որ նա ինքնագլուխ չէ, որ գանձած գումարները գնում են եկեղեցու «կարիքներին»: Մենք հետաքրքրվեցինք, չե՞ք փորձել հրաժարվել այդ անօրինական գումարները վճարելուց: «Դե, իրենց տարածքն է, կհանեն, ստիպված վճարում ենք: Բայց դե համ ոստիկանին ենք վճարում, համ քաղաքապետարանին, սա էլ որ գումարվում է, տակը բան չիմնում»,- եղավ պատասխանը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հունիսի 4-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը