Կարկտահարությունից հետո արդեն 70 տղամարդ հասցրել է մեկնել ՌԴ
Հայկական Մամուլ
Արմավիրի մարզի Շենավան համայնքում մայիսի 12-ին տեղացած կարկտահարությունից հետո արդեն 70 տղամարդ հասցրել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Երեկ երեք հոգուց բաղկացած մի ընտանիք է լքել գյուղը, իսկ այսօր հինգ հոգանոց ընտանիք կմեկնի: «Ժողովուրդ»-ը Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանից տեղեկացավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին տրամադրել է առվույտի, վարունգի, լոլիկի, եգիպտացորենի, արևածաղկի մեկ գդալական սերմեր:
«Ցավդ տանեմ, այնպիսի մարդիկ են գյուղից մեկնել ՌԴ, որ նախկինում այդ երկրի տեղը չգիտեին: Մշտապես հողի հետ են գործ ունեցել ու տարեկան 7-8 մլն դրամի եկամուտ են ունեցել: Հիմա ստիպված գնացել են: Մնան ի՞նչ անեն»-ասաց գյուղապետը:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը