Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է 

«Ազգ». «Ռուբեն Հայրապետյանի պատմությունը կկրկնվի՞»

Հայկական Մամուլ

«Երբ դիրքերում եմՙ մտքով զինվորների հետ եմ, երբ զորամասում եմՙ մտածում եմ դիրքերի զինվորների մասին: Տանն էլ որ լինում եմ, էլի ուշքս-միտքս զինվորներն են: Դե, ծնողներն իրենց տղաների կյանքն ինձ են վստահել, ես եմ պատասխանատու նրանց համար», նախորդ տարի ԼՂՀ զորամասերից մեկը լրագրողներիս այցելության ժամանակ անկեղծացավ Արտակ Բուդաղյանը: Շատախոս չէր, ասում էրՙ ի՞նչ ասեմ, իրենք կրակում են, մենք էլ պատասխանում ենք:

«Ձեզ համար է պատերազմն ավարտված, իմ տղաների համար պատերազմը չի ավարտվել, ինձ համար չկա ավելի մեծ սրբություն, քան սահմանին կանգնած զինվորը», ասում էր Բուդաղյանըՙ հավելելով, որ այսօր բանակ զորակոչվող տղաների մեջ երկու լուրջ թերություն է նկատվումՙ ֆիզիկական պատրաստվածության ու գրագիտության թերացում: Ասում էրՙ տղաներ կան, որ անգամ անուն-ազգանունը գրել չեն կարողանում: «Իրենց համար հատուկ դասաժամ եմ կազմել, որ այդ տղաները գոնե տարրական կրթություն ստանան»:

Զորամասում հարգված հրամանատար է: Պատերազմի մասնակցած Արտակը, որ նաեւ Մոսկվայում է ռազմական կրթություն ստացել, շատ լավ գիտիՙ ինչպե՞ս խոսել ու ի՞նչ մեթոդներ կիրառել զինվորների հետ շփվելու համար: Ասում ենՙ Բուդաղյանը խստապահանջ, բայց բարի հրամանատար է, նրան հարգում են անգամ ամենաանկարգ ու խնդրահարույց զինվորները: Բուդաղյանի հրամանատարության ժամանակՙ 2011-ին զորամասը ճանաչվել է լավագույնը, նույն զորամասի երրորդ գումարտակըՙ նույնպես: Նրա հրամանատարության տարիներին զորամասում արտակարգ պատահարների թիվը կտրուկ նվազել էՙ գրանցվել է ընդամենը երկու դեպք:

Պատերազմին մասնակցած ու զինադադարից հետո հայրենիքի սահմանները պաշտպանող հրամանատարն այսօր զինվորական հոսպիտալում է: Նա կյանքի եւ մահու պայքար է տալիս ոչ թե թշնամու, այլ իր հայրենակցի արձակած գնդակի պատճառով: Հունիսի 1-ի գիշերը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցներից Գորիսի նախկին քաղաքապետ Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել Երեւան: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում: ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Զարզանդ Նիկողոսյանը, որը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, եւ Տիգրան Խաչատրյանըՙ մարզպետի որդին: Խուզարկությամբ Սուրեն Խաչատրյանի բնակարանից առգրավվել է զենք-զինամթերք, որ, ըստ ականատեսների, կբավականացներ մի ամբողջ գնդի:

«Ազգ»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հրամանատարի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրան երկրորդ անգամ են վիրահատել եւ երկրորդ փամփուշտը հանել մարմնից: Բուդաղյանին միացված է արհեստական շնչառության ապարատ, բայց հրամանատարը կոմայի մեջ չէ, նրա գիտակցությունը տեղն է, կարողանում է խոսել:

Նախորդ տարի նման դեպք գրանցվեց «Հարսնաքար»-ում, երբ արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները սպանեցին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին: Եվ մինչեւ օրս ձգձգվում է դատական գործընթացը, ուշանում դատավճիռը...

Առավել մանրամասն՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Ամենադիտված