Եթե շաքարը չիջեցնեն, նա կընկնի կոմայի մեջ...
Հայկական Մամուլ
Հունիսի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վարդան Սեդրակյանի եւ մյուսների դատավարությունը հետաձգվեց` ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի վատառողջ լինելու պատճառով: Ամբաստանյալը նիստի ընդմիջման ժամանակ վատացավ:
«Ժողովուրդ»-ը նրա կնոջից՝ Նոնա Հակոբյանից, պարզեց, որ Խաչիկը շաքարային դիաբետով հիվանդ է. «Ես դատարանում էի այդ պահին, ու երբ վատացավ, խնդրեցի թույլ տալ, որ ամուսնուս կողքին լինեմ, սակայն ինձ թույլ չտվեցին: Խաչիկը շաքարախտով է տառապում, իսկ այդ օրը ճնշումն էր բարձրացել, սրսկել էին: Չգիտեմ՝ ինչ կլինի, եթե նրա վիճակը չկարգավորվի, եթե շաքարը չիջեցնեն, նա կընկնի կոմայի մեջ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը