7-8 հազար եվրոյի փոխարեն, ինչո՞ւ է կառավարությունը զուգարաններին տվել 170 հազար ԱՄՆ դոլար
Հայկական Մամուլ
2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները մինչ օրս չեն աշխատում, ինչի մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել է նաեւ «Ժողովուրդ»-ը: ԱԺ պատգամավորները բազմիցս հայտարարել են, որ, օրինակ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 7-8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 170 հազար ԱՄՆ դոլար տվել: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանից պարզել՝ արդյոք գլխավոր դատախազությունը՝ ի դեմս պետական շահերի պաշտպանության վարչության, մամուլի հրապարակումների հիման վրա գրությունն ուղարկել է քննչական մարմիններին՝ պարզելու պետությանը հասցված վնասների չափն ու դրդապատճառները:
Տռուզյանը փոխանցեց, թե դատախազությունը նախաքննական մարմին չէ:
Հիշեցնենք, որ նույն դատախազությունը հաճախ մամուլի տարբեր հրապարակումներ (անշուշտ, ընտրովի սկզբունքներով) դարձնում է քննության առարկա՝ դարձյալ չլինելով նախաքննական մարմին:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը