Հայտնի է Սյունիքի նորանշանակ մարզպետի անունը
Հայկական Մամուլ
«Ազգ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով, արդեն հայտնի է այն թեկնածուի անունը, ով առաջիկայում կնշանակվի Սյունիքի մարզպետ: Սուրեն Խաչատրյանի հրաժարականն ընդունելուց հետո մարզպետ կնշանակվի ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ Վարդան Ավետիսյանը: Ավետիսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին եւ 24 տարեկանում ղեկավարել է Ասկերանի ամենամեծ զորամասը: Նա մեծ հարգանք է վայելում Սյունիքի մարզում եւ հարգված անձնավորություն է ոչ միայն զինվորականների, այլեւ առհասարակ քաղաքացիների կողմից: Ըստ մեր ունեցած տեղեկությունների Ավետիսյանին վաղուց էին ցանկանում այդ պաշտոնում նշանակել: Վերջին օրերին Գորիսում կատարված ողբերգությունից հետո իշխանությունը որոշել է դիմել կտրուկ քայլերի եւ հրաժարվել Խաչատրյանից:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը