Իկեր Կասիլյասը՝ Մոուրինյուի հեռանալու մասին
Սպորտ
«Արքայական ակումբի» ավագ և դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ «Չելսի» հեռանալու փաստը. տեղեկացնում է AS-ը:
«Ես նեղացած չեմ Մոուրինյուից, նրա հետ երբեք վատ չեմ վարվել: Նրա որոշումները, իր կարծիգով, ի շահ թիմի էին արվում: Ոչինչ չունեմ Մոուրինյուի դեմ: Ցավոք, չկարողացանք հաղթել Չեմպիոնների լիգայում, սակայն Մոուրինյուին «Չելսիում» հաջողություն եմ մաղթում, քանի որ նա «Ռեալի» կողմից է եղել»,-հայտարարել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ Կասիլյասի վնասվածքից հետո Մոուրինյուին թիմի հիմնական կազմում ընդգրկեց Դիեգո Լոպեսին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում