ԱՄՆ-ում փոթորկած նոր տորնադոն խլել է 18 մարդու կյանք, որոնցից 6-ը` երեխա
ԱՄՆ
ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգին վրա հասած փոթորկի արդյունքում անցյալ հանգստյան օրերի ընթացքում զոհվել է 18 մարդ, որոնց թվում` 6 երեխա. գրում է Interfax-ը`հղում կատարելով տեղական իշխանությունների հայտարարությանը:
Զոհվածներից 7-ի մարմինները դեռևս չեն ճանաչվել: Հանգստյան օրերին Օքլահոմայում սաստիկ քամու և առատ անձրևների առկայությունը հանգեցրել է նոր հզոր տորնադոյի առաջացմանը:
Նշենք, որ 1 շաբաթ առաջ Օքլահոմա, Կանզաս և Այովա նահանգներում մոլեգնել էր շուրջ 40 տորնադո, որի հետևանքով զոհվել էր 24 մարդ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)