Հանրապետության տոնին նվիրված միջոցառում՜ Չեխիայում
Արտաքին Քաղաքական
Հունիսի 1-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում կազմակերպվեց մայիսյան հաղթանակներին և Հանրապետության տոնին նվիրված միջոցառում:
Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանության և Չեխիայի հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառման ներկաների թվում էին նաև Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, երկրի հայ և եզդի համայնքների ներկայացուցիչներ:
Ողջույնի իր խոսքում Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն անդրաձարձավ 1918թ. մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերին, Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծմանը, ինչպես նաև այդ իրադարձությունների պատմական նշանակությանը: Սեյրանյանը ներկաների ուշադրությունը հատուկ հրավիրեց հայ զինվորի մերօրյա սխրանքին՝ հայոց հոգևոր և մշակութային կենտրոն, հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրմանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմանը: «Մայիսյան մեր դարակազմիկ հաղթանակների տրամաբանությունը մեզ հուշում է, որ մեր ազգի ապագայի անվտանգության և բարեկեցության երաշխիքը մեր միասնականության մեջ է։
Միասնությունն է նաև Չեխիայի հայ համայնքի կազմակերպման և զարգացման միակ պայմանը», - նշեց դեսպանը։
Այնուհետև երեկոյի մասնակիցներին ներկայացվեցին Առաջին հանրապետության ստեղծման ժամանակաշրջանին նվիրված վավերագրական տեսանյութ, ինչպես նաև չեխ կինոռեժիսոր և սցենարիստ Մարտին Մահդալի՝ Երևանին նվիրված կարճամետրաժ ֆիլմը: Տեղի ունեցան նաև երաժշտական կատարումներ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում